ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած ձևաչափով բանակցություններին. Նավարայի խորհրդարանի կոչը

ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն ցանկացած ձևաչափով բանակցություններին. Նավարայի խորհրդարանի կոչը

PanARMENIAN.Net - Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) ներկայացուցիչների խորհուրդը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ հայտարարության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր մասնակցեն ցանկացած ձևաչափի, որը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրի ապագայի համար: Խորհուրդը նաև ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։

Նավարայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշվում է, որ հայտարարության մասին ծանուցվելու են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությունը, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն ու Լեռնային Ղարաբաղի նախագահն ու խորհրդարանը:

Խոսնակների խորհուրդը խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից քաղաքական բանաձևերի մշակմանն ու ընդունմանը և իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։

Այս տարի սեպտեմբերինԼՂՀ անկախությունըճանաչել էԲասկերի Երկրի խորհրդարանը: Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:

Բասկերի Խորհրդարանի ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---