Կոնգրեսական. Օբաման պետք է պաշտոնապես դատապարտի Ադրբեջանի ագրեսիան14 նոյեմբերի 2014 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին աջակցող խմբի հանձնախմբի համանախագահ, ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ: «Ես վրդովված և վշտացած եմ զորավարժությունենրում ներգրավված ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակմամբ: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության ագրեսիայի հերթական օրինակն է և նրանց բռնի գործողություններում սրացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: Այլևս կասկած չկա, որ նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին նման բռնի ագրեսիայից հետ պահելու և խաղաղությանն ու կայունությանը մեր հանձնառությունը ցուցադրելու համար»,- ասել է նա իր տարածած հայտարարության մեջ, մեջբերում է Tert.am-ը: «Ես կոչ եմ անում նախագահ Օբամային պաշտոնապես դատապարտել մահվան պատճառ դարձած այս հարձակումը: Ես նաև կոչ եմ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը և խստացնել Ազատության աջակցության որոշման 907-րդ կետը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրվող օգնությունը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ այդ երկրի ագրեսիայի վրա: Ժամանակն է, որ և՛ նախագահը, և՛ Կոնգրեսն ապահովեն, որ ԱՄՆ օրենքը ևս մեկ անգամ Ադրբեջանին պատասխանատու դարձնի իր բռնի գործողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: Միացյալ Թագավորությունը ևս լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված և դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»,- գրված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Facebook-ի էջում: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հաղորդել է, որ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ տեղեկություններ չկան: «Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է` դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»,-տեղեկացրել է Բաբայանը.«Արդեն դիմել ենք Կարմիր խաչին, որ խնդիրը լուծի և իրենք էլ օգնեն, որպեսզի կարողանանք մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է»: Կարդացեք նաև`Թոմաս դը Վաալ. Ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի արժեք չունեն Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |