22  14.11.14 - «Միասնություն 2014». Հայաստանի ու Արցախի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները

Նախարար. Ադրբեջանին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի

Նախարար. Ադրբեջանին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի

PanARMENIAN.Net - Թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը:Այս մասին նոյեմբերի 14-ին «Միասնություն 2014» զորավարժության շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծել է նախարարը:

Նա նշել է, թե միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ: Սեյրան Օհանյանի կարծիքով` խիստ գնահատականներ կլինեն այն ժամանակ, երբ պարզվի իրողությունը: Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է՝ մեր օդաչուները սահմանը չեն հատել:

Արնդրադառնալով քայլերին, որոնք արվում են վթարված ուղղաթիռին մոտենալու համար, Օհանյանը նշել է, որ միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ կապ է հաստատվել, որպեսզի հնարավոր լինի ուղղաթիռին մոտենալ:

«Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,- ասել է նախարարը և հավելել, որ «Միասնություն 2014» զորավարժության կրակային փուլը ցույց տվեց՝ հակառակորդի կողմից մեր ուղղաթիռի կործանումը չազդեց Պաշտպանության բանակի գործողությունների վրա, հաղորդում է «Երկիրը»:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար. այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողության մասին:

«Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Ուղեկից վնաս ասելով՝ նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը:

Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-մասնավորապես ասել է Տոնոյանը, մեջբերում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---