Կողպված դարպասը. Անկարայում կազմակերպվող գիտաժողովի առանցքում Հայաստան-Թուրքիա սահմանի ապագան է20 նոյեմբերի 2014 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինք հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի տնտեսագիտության բաժնի հետ գործակցությամբ, 2014-ի նոյեմբերի 22-23-ն Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով։ Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993-ից։ Այնտեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում և ուղիղ եթերով կհեռարձակվի Հրանտ Դինք հիմնադրամի կայքէջում` անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով։ Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանն» անդրադառնալը՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների ասպեկտներով, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով: Ներկա գտնվող հետազոտողների և փորձագետների միջոցով խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանները վերացնելուն և տարածաշրջանային գործակցությունը և ինտեգրումը խթանելուն։ Սովետական Միության փլուզումից հետո Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրների շարքում էր։ Սակայն 1993-ին Թուրքիան միակողմանիորեն ամբողջությամբ փակեց Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Կարս - Գյումրի երկաթուղային կապը կանգնեց, իսկ ուղղակի առևտուրը և տեղացիների միջսահմանային գործունեությունն արգելափակվեց: Փակ սահմանների քաղաքականությունը ուժի մեջ է մինչև այսօր: Փակ սահմանը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ սահմանի երկու կողմի հասարակությունների կյանքի և ընդհանրապես տարածաշրջանի վրա՝ ներառյալ պատերազմական վիճակում գտնվող Սիրիայի վրա, որը տուն է բավական մեծ թվով ծագումով հայ բնակչության համար: Շրջափակման տնտեսական, քաղաքական, սոցիալական և բնապահպանական հետևանքները տեսանելի են ամենուր: Խորհրդաժողովը կանդրադառնա մի շարք հարցերի. ինչպիսի՞ ազդեցություն է ունենում փակ սահմանը սահմանամերձ շրջանների, սահմանից այն կողմ գտնվող բնակիչների տեսակետների և առօրյա կյանքի վրա: Իր հերթին ինչպիսի՞ն կլինի բաց սահմանի ազդեցությունը նրանց վրա: Սահմանի բացումը կծառայի՞ որպես տնտեսական զարգացման կատալիզատոր: Որո՞նք են տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաց թողնված հնարավորություններն ու հեռանկարները: Ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի պատկերը 30 տարի անց, եթե ենթադրենք, որ կան բաց սահմաններ և, հավանաբար, ընդհանուր կամ ազատ տնտեսական գոտի: Ինչպե՞ս կարող է սահմանն ազդել Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիայի և համագործակցության վրա: Ինչպիսի՞ն է եղել Թուրքիայի՝ Վրաստանի, Իրաքի, Սիրիայի և Նախիջևանի հետ «բաց դռների քաղաքականության» ազդեցությունը: Կարո՞ղ է բաց սահմանը հանդես գալ որպես կատալիզատոր՝ Կովկասում ժողովրդավարության ամրապնդման և, որպես կայուն և անվտանգ էներգետիկ ու տրանսպորտային հանգույց, նրա՝ Եվրոպային ինտեգրման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |