Պատժամիջոցները չեն խանգարի ԵՄ և ԵՏՄ գործակցությանը. Ըստ Լուկաշենկոյի, բիզնեսն անպարտելի է20 նոյեմբերի 2014 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործարար համագործակցության վրա, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ տնտեսական ոլորտում ԵՄ-Բելառուս-ԵՏՄ հարաբերությունները տնտեսական ոլորտում զարգանում են և սկսում են զարգանալ նաև քաղաքական ոլորտում, մասնավորապես, Ուկրաինայում իրավիճակի քննարկման դեպքում: Եթե տնտեսության մեջ մենք արդեն ինչ-որ բան արել ենք, առաջին քայլերը, ապա քաղաքական ասպարեզում ևս սկսել են այդ մասին խոսել»,-ասել է Լուկաշենկոն: «Ինչպիսիք էլ լինեն արևմտյան պատժամիջոցները, մյուս կողմում, արևելքում, մարդիկ այդ պատժամիջոցները սահմանողներից շատ ավելի խելոք են, նրանք այդ պատժամիջոցները շրջանցելու ճանապարհը կգտնեն բոլոր ոլորտներում, կգտնեն համագործակցության ուղիները: Բիզնեսն անպարտելի է»,-վստահ է Բելառուսի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, նա չի ահագնացնում իրավիճակը, կապված պատժամիջոցների հետ: «Բոլորը դա գիտեն, հատկապես Բելառուսում: Ռուսաստանն էլ դրան կդիմանա, մենք բոլորս միասին, այդ փորձն արդեն ունենք»,-ասել է Լուկաշենկոն: Ընդ որում նա անախրոնիզմ է համարել պատժամիջոցներն ու կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն չէ պատժամիջոցների նախաձեռնողը: «Եվրոպան շատ բան է դրանից կորցնում, սակայն, հավանաբար, դեռևս մեծ կախում ունի ուժի մյուս կենտրոններից»,-ասել է Լուկաշենկոն: «Ժամանակը կգա, որ մենք կմոռանանք պատժամիջոցների մասին,-վստահ է Լուկաշենկոն: Ըստ նրա, քաղաքական գործիչները չեն ստիպի գործարարներին հրաժարվել ներդրումներից: «Ոչ մի քաղաքական գործիչ դրան չի գնա, հակառակ դեպքում, այլևս քաղաքական գործիչ չի լինի՝ գործարարները թույլ չեն տա»,-ասել է Բելառուսի նախագահը: Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի կառավարության օրինագծերի նախապատրաստման հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին: «Պայմանագրի կյանքի կոչումը կապահովի Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը 2015-ի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,-ասվում է ՌԴ կառավարության կայքում: Այդպիսով հիմք է ստեղծվում առևտրատնտեսական հարաբերությունների ու կոոպերացիոն կապերի հետագա զարգացման համար, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման ու համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ամրացման համար: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ՀՀ-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |