Անկարայի «զգուշացումն» ԱՄՆ դեսպանին. «Թուրքիան շատ զգայուն է 1915-ի իրադարձությունների հարցում»

Անկարայի «զգուշացումն» ԱՄՆ դեսպանին. «Թուրքիան շատ զգայուն է 1915-ի իրադարձությունների հարցում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և այդ երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը քննարկել են Կիպրոսի հարցն ու Հայոց ցեղասպանությանմոտալուտ 100-ամյա տարելիցի հետ կապված հարցեր:

Ինչպես հայտնում է Istambul Post-ը, Չավուշօղլուն դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան չափազանց զգայուն է 1915 թվականի իրադարձությունների հարցում, և եթե այն հայտնվի ԱՄՆ օրակարգում, կարող է վնասել երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Օրերս, ելույթ ունենալով խորհրդարանում, Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ամեն ինչ կանի, կասեցնելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում և թուրք լոբբիստները գործակցում են այդ հարցում Թուրքիայի նախարարությունների հետ: «2015-ը ոչ վերջն է, ոչ էլ սկիզբը: Թուրքիան գործում է ըստ երկարաժամկետ ռազմավարության և սառնասրտորեն է գնահատում 2015 թվականը, առավել լայն հեռանկարի տեսանկյունից»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքն Asbarez-ը: Ըստ Չավուշօղլուի, Անկարան ուշադիր հետևելու է երրորդ երկրներում Հայաստանի կազմակերպած քարոզարշավին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն անդրադարձել էր Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015 թ. ճանաչել «հայերի սպանությունները» (ըստ լրագրողի ձևակերպման՝ խմբ.) որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում:

ԱՄՆ նախագահ Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Սակայն, ընտրվելուց հետո չկատարեց խոստումը, որի համար պարսավանքի ենթարկվեց հայության կողմից: Իր նախագահության ընթացքում ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձներում Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ սահմանափակվելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությամբ:

Կարդացեք նաև`Թուրք պատգամավորն առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Օրինագիծը խորհրդարանում է

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---