Ղրիմից ՀՀ և հակառակ ուղղությամբ հազիվ 20-30 մարդ է թռչում28 նոյեմբերի 2014 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է իրականացնել Ղրիմից դեպի Հայաստան երկրորդ չվերթը: Ինչպես հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Պետրովը, «Սիմֆերոպոլ-Անապա-Երևան» չվերթի համար 30 տոմս է վաճառվել, իսկ հակառակ ուղղությամբ՝ 20: «Ինքնաթիռը Սիմֆերոպոլից կուղևորվի Երևան առավոտյան ժամը 9-ին՝ Անապայում տեխնիկական վայրէջքով: Դա որոշ անհարմարություններ է ստեղծում ուղևորների համար, բայց չվերթը կիրականացվի»,-ասել է Պետրովը: Չվերթն իրականացվում է Յակ-42 ինքնաթիռով, որի տարողունակությունը 120 ուղևոր է, հայտնում է «Սոբիտիե»-ն: Հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ղրիմի միջև ավիահաղորդակցություն կարող է հաստատվել, բացասաբար ընկալվեց Ուկրաինայում: Այդ երկրի ԱԳՆ-ն կոչ արեց Երևանին ձեռնպահ մնալ այդ չվերթի իրականացումից: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարեց. «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել», Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |