Վրաստանի կառավարությունը դրամական միջոցներ է հատկացրել Վիրահայոց թեմին

Վրաստանի կառավարությունը դրամական միջոցներ է հատկացրել Վիրահայոց թեմին

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշման համաձայն, նպատակ ունենալով մասնակիորեն փոխհատուցել երկրում գործող չորս կրոնական համայնքներին խորհրդային ռեժիմի հասցրած վնասը, կհատկացվի 1 մլն 750 000 լարի ($950) ֆինանսավորում, հայտնում է ick.ge-ն: Ֆինանսավորում կստանան իսլամական, հուդայական, կաթոլիկ և հայկական կրոնական միավորումները:

Նշված գումարն արդեն փոխանցվել է Կրոնական հարցերի ազգային գործակալությանը: Ընդհանուր գումարից 1 100 000 լարի կստանա մահմեդական համայնքը, 300 000 լարի՝ Հայ Առաքելական եկեղեցին, 200 000 լարի՝ կաթոլիկ համայնքը և 150 000 լարի՝ հուդայական համայնքը:

Մինչ վերոնշյալ որոշումը, պետությունից 25 մլն լարի ֆինանսական օժանդակություն էր ստանում միայն Վրաց Ուղղափառ եկեղեցին, գումարը փոխանցվում էր Վրաստանի պատրիարքարանին:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ ֆինանսական հատկացումները լինելու են պարբերական և կտրամադրվեն ամեն տարի:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերին Թբիլիսի այցելության ժամանակ վրացական կողմի ուշադրությունը հրավիրեց Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ:

Վրաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է Սբ Մինաս եկեղեցու վերականգնման ծրագիր ներկայացնել կառավարություն՝ 2015-ին բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվեց: Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարեց Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն. «Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»:

Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկ Սբ Նշան եկեղեցում հրդեհ բռնկվեց 2012-ին:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ 2013թ. դրությամբ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ունի 16 հոգևորական, գործող 46 եկեղեցի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---