ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը հոկտեմբերին նվազել է 19,1 տոկոսով

ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը հոկտեմբերին նվազել է 19,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2014 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված մասնավոր փոխանցումները, 2013-ի հոկտեմբերի համեմատ, նվազել են 19 տոկոսով՝ կազմելով մոտ 137,5 մլն դոլար, հայտնում է Կենտրոնական բանկը: Սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 145,7 մլն դոլար:

Այսպիսով Ռուսաստանից կատարված փոխանցումները հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 6 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 19,1 տոկոսով: Դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2013-ի համեմատ նվազել է 17,2 տոկոսով:

Ռուսաստանից դրամական փոխանցումները նվազում են Ռուսաստանի տնտեսության ոլորտում առաջացած խնդիրների և ռուբլու փոխարժեքի անկման պատճառով, որը մոտեցել է մեկ դոլարի դիմաց 50 ռուբլի ցուցանիշին: Որպես հետևանք, արժեզրկվեց նաև հայկական դրամը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը հասավ 435 դրամի մեկ դոլարի դիմաց, նոյեմբերի 22-ի 418,5 դրամ ցուցանիշի փոխարեն: Հայկական արժույթի անկում գրանցվեց 16,6 դրամով կամ 4 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի սկզբից դրամի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր 411,26 դոլար:

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---