2015-ին Արցախում ՀՆԱ 9%-անոց աճ է ակնկալվում

2015-ին Արցախում ՀՆԱ 9%-անոց աճ է ակնկալվում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավանություն է տվել 2015 թ. բյուջեի նախագծին:

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նոյեմբերի 28-ին քննարկել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. համար ՀՆԱ-ի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի ($490 մլն գործող փոխարժեքով) չափով` 9.0 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ. համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով:

Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83,246 մլրդ, ծախսերի գծով` 88,127 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4,881 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 2.3 տոկոսի չափով:

Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն՝ աճը 2014թ. համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում՝ 3.3 մլրդ դրամ): ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի 45,519 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,829 մլրդ դրամով (4.2 տոկոսով):

2015թ. հունվարի 1-ից կրկնակի կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտա¬կան գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականություն¬ների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---