ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը

ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպմանը:

Ինչպես գրում է Aysor.am-ը հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի վրա հղումով, անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության հարցին, ԱՄՆ դեսպանն ասել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդի որոշումներին:

Քննարկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը` աբխազական երկաթգծի վերագործարկման մասով. «Այդ մասին եղել է հարցադրում. ԱՄՆ դեսպանը ասաց, որ իրենք ողջունում են ցանկացած նման կոմունիկացիոն հնարավորությունների ստեղծում ՀՀ համար: Հեֆֆերն ասաց, որ ողջունում է ցանկացած կոմունիկացիայի առկայությունը, որն օգտակար կլինի Հայաստանի համար»,-ասել է Սամվել Նիկոյանը:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը:

Ընթերցեք նաև. Կրեմլում պնդում են, որ Թբիլիսին երբեք դեմ չի եղել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---