Ինչո՞ւ է Շվեյցարիայի նախագահը դեմ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը17 դեկտեմբերի 2014 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը ՄԱԿ գրասենյակի մոտ:Նախագահը հիմնավորում է իր դիրքորոշումը «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց գործը հնարավորինս լավագույն պայմաններում», հայտնում է Azbarez-ը: Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնելու մտադրություն առաջացավ 2008-ին: Սկզբում նախատեսվում էր տեղադրել այն Ժնևի Հին քաղաքում, սակայն հետո որոշվեց տեղադրել Ազգերի պալատի՝ Ժնևում ՄԱԿ եվրոպական գրասենյակին հարակից պուրակում: Այնուամենայնիվ, Ժնևի քաղաքային իշխանությունները հակված են տեղադրելու 8-մետրանոց բրոնզե հուշարձանը ՄԱԿ գրասենյակի մոտակա պուրակում: Սակայն եթե կանտոնի իշխանությունները թույլտվություն չտան, կքննարկվեն հուշարձանի տեղադրման այլ տարբերակներ: Ըստ նախագծի`«Հիշողության լապտերներ» անվանմամբ հուշարձանախումբը պետք է բաղկացած լինի 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պետք է լինեին պողպատե և ունենային արցունքի տեսք: Հուշարձանի համար 400.000 շվեյցարական ֆրանկ վճարելու էր շվեյցարահայ համայնքը, իսկ մնացած 100.000` Ժնևի քաղաքապետարանը: Հուշարձանի հեղինակը Մելիք Օհանյանն է: Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին, սակայն Սենատն ու կառավարությունը դեռ պաշտոնապես նման որոշում չեն կայացրել, հիշեցնում է պարբերականը: Սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում քրեորեն պատժելի արարք է, դատապարտվածներից մեկը Թուրքիայի աշխատվորական կուսակցության առաջանորդ Դողու Փերինչեկն է: Նա բողոքարկել է վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, սակայն Բեռնը չի ընդունել որոշումը և իր հերթին բողոքարկել է այն: Ավելի վաղ հուշարձանին առնչվող հարցին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մամուլին տված հարցազրույցում նշել էր, որ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես «մի երկրի դատապարտում», որ այն խորհրդանշելու է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներին։ Ժնևի քաղաքապետարանի՝ հուշարձանի նախագիծը վերահսկող պաշտոնյան` Սամի Քանաանը, մամուլի ասուլիսի ժամանակ հավաստել էր, որ հուշարձանի վրա «Ցեղասպանություն» բառը չի նշվելու։ Բայց միևնույն է, Թուրքիան շարունակում էր դժգոհել ժնևյան հուշարձանի նախագծից։ Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակը թուրքական «Ջիհան» գործակալությանն ասել էր, որ իրենք ի զորու չեն դադարեցնել ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը: Շվեյցարիայում ապրում է մոտ 4.500 հայ, որոնց մի մասը 1915-ի Եղեռնից փրկված և Շվեյցարիայում ապաստան գտած հայ որբերի սերունդներն են, մյուս մասը եկել է Թուրքիայից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և վերահաստատվել այստեղ: Ակտիվ միջուկը կազմում է մոտ 1.500 հայ, որոնք կազմակերպում են արդեն ավանդական դարձած բազմաթիվ միջոցառումներ` պահպանելով հայկական ոգին համայնքի ներսում: Ընթերցեք նաև. Ժնևում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկը մերժվել է Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |