ՀՀ բանկերը դոլարն արդեն վաճառում են 549-ից 565, եվրոն՝ 687-760 դրամով

ՀՀ բանկերը դոլարն արդեն վաճառում են  549-ից 565, եվրոն՝ 687-760 դրամով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 525 դրամ է, առավելագույնը՝ 550, վաճառքի նվազագույն արժեքը 549 դրամ է, առավելագույնը` 565: Միջին փոխարժեքն է 535,24` առքի և 553,10 դրամ վաճառքի դեպքում: Դեկտեմբերի 16-ի համեմատ դրամն արժեզրկվել է 20.89 կետով առքի և 26.81 կետով վաճառքի դեպքում:

Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7 դրամ, վաճառքինը՝ 8 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8 դրամ է, վաճառքինը՝ 9,10:

1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 687, առավելագույնը՝ 760 դրամով, իսկ գնում 650-ից 681,10 դրամով: Նախորդ օրվա համեմատ աճը կազմել է համապատասխանաբար 37,55 և 26,78 կետով:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Կենտրոնական բանկը դեկտեմբերի 16-ին իրականացրել է 4 մլն դոլարի վաճառք 526,32 դրամ1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 523,50 դրամ 1 դոլարի դիմաց:

Միևնույն ժամանակ ԿԲ-ն 1 դոլարի դիմաց սահմանել է 490,34 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 18,56 կետով: 1 եվրոյի դիմաց սահմանվել է614.20 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 28,25 կետով:Միևնույն ժամանակ ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել. սահմանվել է 7,46 դրամ, ինչը նախորդից պակաս է 0,58 կետով:

Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը կապել էր համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումների հետ: Նա նշել էր, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

Ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Դրանք, ըստ Ջավադյանի, նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:ԿԲ նախագահը միաժամանակ նշել էր, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---