ՀՀ-ն գերմանական վարկ կվերցնի Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար

ՀՀ-ն գերմանական վարկ կվերցնի Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել գերմանական KFW բանկից 50 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին պայմանագրի նախագծին:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի վերազինմանը: Միջոցները կուղղվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն խմ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:

Բացի այդ, կառավարությունը նաև 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա նախագծային աշխատանքների համար:

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին: Շինաշխատանքները մինչև 1989-ի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի: 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Photo: Wikipedia
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---