Կիև-Թբիլիսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում՝ խուճապի մատնելով ադրբեջանցի ուղևորներին

Կիև-Թբիլիսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում՝ խուճապի մատնելով ադրբեջանցի ուղևորներին

PanARMENIAN.Net - Կիևից Թբիլիսի թռչող 25 ադրբեջանցի ուղևորներով ինքնաթիռը ստիպված էր վայրէջք կատարել Երևանի օդանավակայանում, ինչն ադրբեջանցի ուղևորների շրջանում բողոքների ու խուճապի պատճառ դարձավ:

Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանցի երիտասարդների համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարալի Բաբաևը հայտարարել է, որ, իմանալով, որ ինքնաթիռը Երևան է թռչում, ուղևորները սկսեցին բողոքել ու առաջարկեցին Գյանջա թռչել: «Մենք ասացինք, որ Հայաստանը թշնամական երկիր է և ոչ մի դեպքում չի կարելի Երևանում վայրէջք կատարել»: Այնուամենայնիվ, օդաչուն վայրէջք կատարեց Երևանում:

Անշուշտ ադրբեջանցիների հետ ոչ մի «սարսափելի» բան տեղի չունեցավ: Ուկրաինացի օդաչուն առաջարկել է նրանց դուրս գալ ինքնաթիռից՝ ասելով, որ իրենց անվտանգությունն երաշխավորված է միջազգային կոնվենցիաներով, սակայն նրանք շարունակում էին նստած մնալ ինքնաթիռում: Ըստ Բաբաևի ձևակերպման, հետո անվտանգության ծառայության աշխատակիցները «ստիպեցին» նրանց դուրս գալ ինքնաթիռից: Նրանց առաջարկվեց անձնագրային հսկողություն անցնել ու մեկնել Թբիլիսի ավտոբուսով: Ադրբեջանցիները, սակայն, կապվեցին Կիևում իրենց դեսպանատան հետ, որտեղ նրանց արգելեցին հանձնել անձնագրերը: Նրանք մի քանի ժամ անցկացրեցին «Զվարթնոց» օդանավակայանում ու մի քանի ժամից ինքնաթիռով մեկնեցին Թբիլիսի:

Այս պատահարը միակ դեպքը չէ, երբ ադրբեջանցիներին փոխադրող օդանավը վայրէջք է կատարում Հայաստանում և հակառակը: Ամեն անգամ, սակայն, նման դեպքերն ավարտվել են առանց միջադեպերի: 2014-ի ամռանը Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աէրոֆլոտի» ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում սանձազերծ ուղևորի պատճառով, որն Ադրբեջանի քաղաքացի էր: «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ձեռնաշղթաներ հագցրեցին նրան, իսկ բժիշկները ստիպված էին հանգստացնող ներարկում անել, որից հետո ինքնաթիռը շարունակեց թռիչքը, որտեղ անկարգ ուղևորին հանձնեցին իրավապահներին: Իսկ 2013-ին Կիևի օդանավակայանի աշխատակիցները սխալմամբ Բաքու էին ուղարկել ՀՀ քաղաքացու, որին մի քանի օր անց վերադարձրեցին Ուկրաինա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---