ՌԴ-ն 15% տուրք է սահմանել ցորենի արտահանման համար. Հայաստանի վրա դա չի անդրադառնա26 դեկտեմբերի 2014 - 10:37 AMT PanARMENIAN.Net - 2015-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում ցորենի արտահանման տուրքը կկազմի մաքսային արժեքի 15 տոկոսը գումարած 7,5 եվրո, սակայն ոչ պակաս, քան 35 եվրո 1 տոննայի դիմաց: ՌԴ կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Դմիտի Մեդվեդևը: «Ստորագրված որոշման համաձայն 2015-ի փետրվարի 1-ից արտահանման մաքսատուրք է սահմանվում ցորենի համար: Ցորենի արտահանման համար տուրքի ներմուծումը կոչված է կայունացնելու իրավիճակը ցորենի ներքին շուկայում»,-ասվում է փաստաթղթում: «ՌԴ-ից Մաքսային միության մասին համաձայնագրի անդամ պետությունների սահմաններից դուրս արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի տոկոսսադրույքներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում, ասվում է կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ցորենի արտահանման համար Ռուսաստանի սահմանած մաքսատուրքերը չեն անդրադառնա Հայաստանի վրա: Նախարարը հիշեցրել է, որ ԵՏՄ անդամ երկրների միջև չեն գործում մաքսատուրքերը, ուստի հայկական կողմը ռուսական ցորենը կշարունակի ներմուծել նախկին կարգով: Նա նշել է, որ Հայաստանն ամեն տարի ներմուծում է 300-350 հազար տոննա ցորեն: Նախարարը նշել է, որ մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի արտադրության բնագավառում: Բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը. եթե 2012թ-ին ինքնաբավությունը կազմում էր 32.9 %, 2013թ-ին` 46.8 %, ապա 2014թ-ին գնահատվում է շուրջ 51 %: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ տվյալների, կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին |