Թագավորական նվագախմբի դիրիժորը ոտքով 1000 կմ կանցնի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 7 հունվարի 2015 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Մելքոնյանը դստեր՝ Վերոնիկայի հետ, 1000 կմ կանցնի ոտքով Թուրքիայից մինչև Լիբանան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մելքոնյանը, որի նախնիները Մուշից են, մտադիր է սկսել արշավը Վանում և ավարտել Բեյրութի հայտնի հայկական «Թռչնյաց բույն» որբանոցում: Ամբողջ ճանապարհը մոտ 621 մղոն կամ 1000 կմ է: Մելքոնյանը պատմել է, որ ցեղասպանությունն անդրադարձել է իր ընտանիքի մի քանի սերունդների վրա: Նրա ծնողներն ամուսնացել են փախստականների ճամբարում, իսկ մայրը մահացել, երբ ապագա դիրիժորը 4 տարեկան էր, որից հետո նրան որբանոց են տարել: Նրա հայրը, որը ցեղասպանության ժամանակ երեխա էր, գրեթե ոչինչ չէր հիշում ոչ տան, ոչ ընտանիքի մասին, իսկ ծնողները մնացել էին հիշողության մեջ շրջապատված թուրք զինվորներով: Երթուղին, որը նախանշել է դիրիժողորը, անցնում է Սիրիայի տարածքով և շատ վտանգավոր է «Իսլամական պետության» իսլամիստների գործողությունների պատճառով: Թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Մելքոնյանը հայտնել է, որ Սիրիա կմտնի Կոբանիի կողմից, որտեղ քրդերի ու իսլամիստների միջև մարտեր են ընթանում: Երթուղին կազմվել էր դեռ մինչև տարածաշրջանում բռնության բռնկումը, սակայն դիրիժորը մտադիր չէ փոխել այն: Նա նշել է, որ վտանգավոր կարող է լինել նաև Թուրքիայի տարածքով անցնելը՝ հիշատակելով Հրանտ Դինքի և իտալացի նկարչուհի Պիպա Բաքքայի սպանությունը, սակայն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարվել քայլարշավից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |