Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող է հրաժարվել ժամկետային զինծառայողներից

Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող է հրաժարվել ժամկետային զինծառայողներից

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, որում արդեն իր մեղքը ճանաչել է ՌԴ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ռուսաստանում հակված են արգելելու ժամկետայինների ծառայությունը արտասահմանում տեղակայված ռուսական զորամասերում:

Ինչպես հայտնում է«Գազետա.ռու»-ն ՌԴ պաշտպանության նախարարության վրա հղումով, այդ հարցն այժմ քննարկվում է այդ երկրի ՊՆ-ում Հայաստանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նշվում է, որ անցումը զուտ պայմանագրային ծառայության զգալի միջոցներ կպահանջի: «Բարդ հարց է, մի կողմից Ռուսաստանի իմիջը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, մյուս կողմից՝ չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, զինվորական ծառայությունն արտասահմանյան ռազմակայաններում չի տարբերվում ծառայությունից երկրի ներսում, սակայն այդ հարցը տնտեսական բնույթ ունի:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, Աֆղանստանի վետերանների ռուսական միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչը պարզաբանել է, որ պատրաստ է սատարել այդ գաղափարին, եթե այն քննարկման դրվի Պետդումայում: «Դա տրամաբանական կլիներ, ես համաձայն եմ այդ գաղափարին: Քանի որ, ավելի հասուն տարիքում, երբ կա արդեն ծառայության փորձ, վերաբերմունքը ծառայությանն այլ է»,-ասել է Կլինցևիչը: «Սակայն պայմանագրայինների համար հարկավոր են այլ սոցիալ-տնտեսական պայմաններ, նրանց վարձատրությունն ավելի մեծ է, ուստի որոշումը պետք է լավ հիմնավորված լինի»,-հավելել է նա:

Որպես լուծման տարբերակ առաջարկվում է պայմանագրայինների ռոտացիա: «Օրինակ, կարելի է գործուղել 5 ամսով, հետո ռոտացիա անել»,-ասել է Կլինցևիչը:

Սիբիրի զինվորական շրջանի հետախուզութայն նախկին պետ Սերգեյ Կանչուկովն ընդգծել է, որ արտերկրում տեղակայված զորամասերում պետք է ծառայեն որոշակի հումանիտար պատրաստություն անցած անձինք: «Դա և լեզվի իմացությունն է, քանի որ դա ոչ միայն շփման միջոց է, այլ նաև երկրի բնակիչների հանդեպ հարգանքի դրսևորում, պետք են գիտելիքներ նաև պատմության, սովորույթների մասին»,-ասել է նա:

Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, առաջին կարգի պաշտոնաթող կապիտան Կոնստանտին Սիվկովը պարզաբանել է «Գազետա.ռու»-ին, որ Ռուսաստանի սահմաններից դուրս ծառայում է մոտ 9 հազար ժամկետային զինծառայող. «2-3 հազար Տաջիկստանում և Բելառուսում, մի քանի հարյուր՝ Հայաստան, Աբխազիայում, Հարավային Օսեթաիյում, այսինքն ընդհանւր առմամբ առավելագույնը 8-9 հազար մարդ»,-պարզաբանել է նա: Սիվկովը հավելել է, որ ժամկետայիններին պայմանագրային ծառայողներիով փոխարինելու համար պարտադիր չէ նոր մարտիկներ վարձել, բավական է տեղաբաշխել մյուս զորամասերից: Ընդ որում, նրանց վարձատրությունը «գործուղման» հաշվին կաճի ընդամենը 30-40 տոկոսով:

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտնել են սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանմեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայով Վալերի Պերմյակովին հայտնաբերեցին ռուս սահմանապահները: Պերմյակովը Հայաստանին չի հանձնվելու: Նրա գործը քննելու է երկու երկրների իրավապահներից բաղկացած մարմինը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---