Մերկելը՝ Ալիևին. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

Մերկելը՝ Ալիևին. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Հակամարտությունները, այդ թվում նաև ղարաբաղյանը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին հունվարի 21-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նաափսոսանք է հայտնել հակամարտության գոտու շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:

Ըստ նրա, Գերմանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Ինչպես տեղեկացրել է Մերկելը, բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև Ադրբեջան-ԵՄ գործակցության, «Արևելյան գործընկերության» շրջանակում հարաբերությունների ընդլայնման հարցեր, հայտնում է Trend գործակալությունը:

Հունվարի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, բայց հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Գասպարյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալներիով հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ասուլիսին Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և ձգտում է «իր որոշակի ներդրումն ունենալ» այդ հարցում, Interfax-ին հղումով գրում է «Երկիր»-ը:

«Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործում: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և ԵՄ-ն կարող են հանդես գալ այդ ուղղությամբ նախաձեռնությամբ: Ադրբեջանը այդ կապակցությամբ բանակցություններ կանցկացնի Եվրահանձնաժողովի հետ»,- նշել է կանցլերը:

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ է ձեռնարկել, որոնք ժամանակին կասեցվել են: Բայց ադրբեջանական կողմի կրակոցից մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սուրեն Փիլոսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---