Բաքվի անսպասելի խոստովանությունը. Ադրբեջանի ԶՈւ-ն «ագրեսիվ դիվերսիա» է արել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Բաքվի անսպասելի խոստովանությունը. Ադրբեջանի ԶՈւ-ն «ագրեսիվ դիվերսիա» է արել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական APA գործակալությունը հանդես է եկել անսպասելի անկեղծ խոստովանությամբ, որտեղ ասվում է. «Ինչպես ԱՊԱ-ին են հայտնել պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, որոնք վերջին օրերին բազմաթիվ կորուստներ են կրել գրավյալ Լեռնային Ղարաբաղի տարածքում, ռազմաճակատում անհաջողություններից հետո, հերթական անգամ ագրեսիվ դիվերսիա են իրականացրել»:

Այնուհետև գործակալությունը շարունակում է. «Թվաքանակով բազմակի անգամ գերազանցող թշնամու հետ անհավասար մարտում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն անձնական քաջություն ու հերոսություն են դրսևորել: Թշնամու հարձակումը ետ մղելիս զոհվել է երեք զինծառայող, կան վիրավորներ: ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Զինծառայության մեջ աչքի ընկնելու» 3-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ադրբեջանական ԶՈւ մասին որևէ բացասական, առավել ևս իրենց սադրանքների արդյունքում կրած կորուստների մասին հաղորդագրության հրապարակում: Դրանով է բացատրվում Բաքվի լռությունը տարեսկզբից ադրբեջանցիների բազմաթիվ սադրանքների հետևանքով զոհվածների ու վիրավորների մասին:

APA-ի նյութում կարդում ենք. «ՊՆ-ն հատուկ նշում է, որ մենք չենք թաքցնում ճշմարտությունը մեր ժողովրդից: Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները ռազմաճակատում մեր իբր բազմաթիվ կորուստների մասին, բացարձակ սուտ են, ապատեղեկատվություն և սխալ են արտացոլում իրավիճակը զորքերի շփման գծում:

Մինչդեռ «մարտական կորուստների բացակայության» ֆոնին «զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում» զոհված ադրբեջանցի 26-ամյա զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն հուղարկավորվեց պատվո պահակախմբի մասնակցությամբ, ինչն ինքնին անտրամաբանական է: Ինչպես ավելի վաղ գրել էր Razm.info-ն, ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ Բաբաշովի հուղարկավորումից, որոնցից պարզ է դառնում, որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողություների արդյունքում սպանվածներից մեկն է:

Հունվարի 24-ին «ադրբեջանական ԶՈւ անխոցելիության» վերջին դրսևորումը ակնհայտ դարձավ, երբ տեղի ժամանակով 12:00-ին սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ դիվերսիոն հարձակողական գործողություն ձեռնարկեց: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են ադրբեջանցիներին, մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը»,- նշվում էր գրառման մեջ:

P.S. Հավանաբար, առաջիկայում APA-ն իր ստանդարտ լրատվական հաղորդագրության մեջ «կուղղի» «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները» արտահայտությունը՝ փոխարինելով այն «Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներով», սակայն կորուստների առկայության ճանաչումն արդեն «առաջընթաց է» և «բանակի մասին կամ լավ, կամ՝ ոչնիչ» հրամանագրի անմիջական խախտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---