Իսրայելը ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի է ուզում ստեղծել. Անդամակցման մասին խոսք չկա

Իսրայելը ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի է ուզում ստեղծել. Անդամակցման մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - Իսրայելը ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի է մտադիր ստեղծել, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը:

«Բանակցում ենք առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ, ոչ թե Եվրասիական միությանը միանալու: Առևտրի ազատ գոտու մասին նման պայմանագիր ունենք նաև Եվրամիության հետ, հենց այդպիսի պայմանագիր ենք մտադիր կնքել նաև ԵՏՄ հետ»,- ասել է նա հունվարի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է Իսրայելի հետաքրքրությունը նման գոտու ստեղծման հարցում: «Եթե պայմանավորվենք Իսրայելի հետ, նման գոտի կարող է ստեղծվել»,- ասել է նա:

Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ մոտ 40 երկիր ու միավորում հետաքրքրված և շահագրգիռ են ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու պայմանագիր կնքելու հարցում:

Ավելի ուշ Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիմուր Ժակսիլակովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի հետ, հետաքրքրություն են դրսևորում նաև Լատինական Ամերիկայի շուրջ 10 երկրներ, ինչպես նաև Հունաստանը, Վիետնամը, Թունիսն ու այլ երկրներ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

2015-ին ԵՏՄ-ին կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---