ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են. Վճիռը կկայացվի 6-8 ամսվա ընթացքում

ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են. Վճիռը կկայացվի 6-8 ամսվա ընթացքում

PanARMENIAN.Net - Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ դահլիճում ավարտվել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» լսումը: ՀՅԴ հայ դատի հանձնախմբի թվիթերի էջն ամբողջ ընթացքում ակտիվ էր և տեղեկացնում էր, որ դատավարության իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը Թալեաթ Փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Նա հայտարարել է՝ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության և ատելության:

Ամալ Քլունին անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը, հենց Թուրքիայում խոսքի ազատության և մարդու իրավունքների մռայլ վիճակին: «Այս դատը հնարավորություն է ցույց տալու Թուրքիային խոսքի ազատության իր իսկ սահմանափակումները՝ մենք նման 224 դեպք ենք գտել», - ասել է Ամալ Քլունի: Դատավարությանը նրա մասնակցությանն անդրադարձել է համաշխարհային մամուլը. ՄԻԵԴ-ում այսօր հավատարմագրված լրագրողների թիվն աննախադեպ է եղել՝ 50-ից ավելի:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիմնական մանրամասներն ու հետևանքները, թուրքական ժխտողական քարոզչությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը եվրոպական դատարանում է՝ վստահ լինելու, որ ցեղասպանությունը ժխտելով մարդու իրավունքների մասին խոսելն անընդունելի է: «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրն իր ճառում պաշտպանել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի իթթիհաթական նախարարին, որ հայոց ցեղասպանությունը նախաձեռնող, կազմակերպող և իրականացնող գլխավոր անձերից էր: Նրան անվանել է «հայերի բարեկամ»: Փերինչեքի փաստաբանն ընդգծել է՝ իր պաշտպանյալը չի հերքում հայերի սպանությունները, այլ միայն ցեղասպանությունը: Ավելին, Մեհմեդ Ջենգիզի կարծիքով, պարզվում է, Փերինչեքն ինտերնացիոնալիստ է՝ 1000 տարի էլ քննեն, Փերինչեքի մոտ ռասիզմ և խտրականություն չի գտնվի:

Եվրոպական դատարանը վճիռ կկայացվի 6-8 ամսվա ընթացքում:

Կարդացեք նաև՝ Ստրասբուրգում մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը. Իրավիճակը դատարանի մոտ լարված է (թարմացված)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---