Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե պայմանավորվածությունները չպահպանվեն

Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե պայմանավորվածությունները չպահպանվեն

PanARMENIAN.Net - Բելառուսն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմից, եթե ԵՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանվեն: Նման զգուշացումով է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրագրողների համար ասուլիսում:

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը ԵՏՄ մասին պայմանագիրը վերապահումներով է ստորագրել: «Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, մենք սրբորեն կկատարենք ԵՏՄ-ին վերաբերող բոլոր կետերը: Եթե չեն պահպանվի, մենք մեզ իրավունք ենք վերապոհում նույնիսկ դուրս գալ ԵՏՄ կազմից»,-հստակեցրել է նախագահը: Նա նշել է, որ ԵՏՄ ստեղծման ճանապարհը հարթ չի եղել: «Այն առնչվում է ոչ միայն քաղաքական գործիչների շահերին՝ խոսքը կոնկրետ գումարների մասին է»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կան պահեր, որոնք ընդհանրապես չպետք է լինեին փաստաթղթերի ստորագրումից հետո, խոսքն այսպես կոչված պատերազմների մասին է՝ մսային, կաթնային: Ավելի շատ առաջ են մղվում տարաձայնությունները Ռուսաստանի հետ, բայց դրանք կան նաև Ռուսաստանի հարաբերություններում Ղազախստանի հետ»,-ասել է նա:

Նախագահը նշել էր, որ ամբողջ աշխարհն ինտեգրվում է, և «մենք պետք է պահպանենք մեր միասնությունը»: «Մեր 10-միլիոնանոց երկրի համար սպառման 170-միլիոնանոց շուկան բարիք է»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Բելառուսը սերտ ինտեգրման շնորհիվ ստանում է ռուսական գազը 1000 խմ դիմաց 134 դոլարով, իսկ Ուկրաինան՝ գրեթե 400 դոլարով:

Բելառուսն ամեն կերպ կաջակցի ինտեգրման խորացմանը ԵՏՄ շրջանակում, ստեղծելով իրավահավասար միություն առանց սահմանափակումների ու առգրավումների, հավաստիացրել է Լուկաշենկոն: «Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք բացվում են ԵՏՄ շրջանակում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսը նախագահում է ԵՏՄ-ում 2015-ի հունվարի 1-ից:

Ըստ Լուկաշենկոյի, Բելառուսն այժմ ավելի շատ առևտուր է անում Արևմուտքի հետ, քան Ռուսաստանի: «Մենք արդեն ավելի շատ Արևմուտքի հետ ենք առևտուր անում, քան՝ Ռուսաստանի»,-ասել է նա: Ըստ նրա, ՌԴ-ին բաժին է ընկնում Բելառուսի առևտրի ծավալի 42 տոկոսը, այն դեպքում, երբ նախկինում այն 85 տոկոս էր:

Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրն է համարել արտահանման դիվերսիֆիկացումը: Խոշոր առաջխաղացում Եվրոպայի ու Ամերիկայի հետ Բելառուսի հարաբերություններում չի լինի մինչ նախագահական ընտրությունները, ասել է Լուկաշենկոն:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---