Մոսկվայում «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» է հիմնվել

Մոսկվայում «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» է հիմնվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-8–ին Մոսկվայում տեղի է ունեցել առաջին համառուսաստանյան հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմնադրումն ու շնորհանդեսը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունում, համատեղ գործունեության ռազմավարության վերլուծությանը նվիրված ֆորումի երկօրյա աշխատանքը ցույց տվեց, որ միասնական կազմակերպության շրջանակում ավելի սերտ և համախմբված գործունեությունը կուժեղացնի հայ համայնքի աշխատանքի արդյունավետությունն ընդհանրապես: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողները հանդիսացան մի շարք տարածաշրջանային և քաղաքային հայկական երիտասարդական կազմակերպությունները: Նոր կոնգրեսը հենվում է միասնական գաղափարների և սկզբունքների ձևավորման, այլ ոչ թե որոշակի կազմակերպության շուրջ միավորման վրա: «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմքում ընկած են մարդկային անխախտ արժեքներն ու սկզբունքները. սեր սեփական ժողովրդի նկատմամբ, հայրենասիրություն, երախտագիրություն, փոխադարձ հարգանք և փոխօգնություն, բոլոր գործընթացների բացություն և թափանցիկություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ: Կազմակերպության հիմնական նպատակը Ռուսաստանի հայ երիտասարդության համախմբումն է և նրա ներուժի իրացումը, հայկական ինքնության պահպանումը, Ռուսաստանի ազգամիջյան միասնության ամրապնդումը: Ֆորումի գլխավոր արդյունքը հանդիսացավ «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» ստեղծման մասին հայտարարության ստորագրումը: Այդ նախաձեռնությունը ողջունեցին նաև հրավիրված հյուրերը: Այսպես, Ռուսաստանյան բանկերի ընկերակցության նախագահ Գարեգին Թոսունյանը ընդգծեց ինքնին համառուսաստանյան հայկական երիտասարդական երիտասարդական կազմակերպության գոյության փաստը. «Ես ծանոթ եմ կազմակերպիչներին և վստահ եմ նրանց մղումների անկեղծության վրա: Այն մթնոլոտը, որ այսօր իշխում է այս դահլիճում, ներշնչում է ապագա հաջողության վստահությունը»:

Յուրի Նավոյանը` «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպության նախագահը, նշեց, որ մեկ կառույցում հայկական երիտասարդական կազմակերպությունների կոնֆեդերատիվ սկզբունքով միավորումը արդյունք է երկար և իրական համագործակցության, այն Ռուսաստանի հայերի կյանքում որակական ճեղքման նշանակություն ունի: Նա վստահություն հայտնեց, որ կազմակերպությունը նաև Ռուսաստանի հասարակական գործընթացների և հայ-ռուսական համագործակցության ծրագրերի ակտիվ մասնակիցը կլինի: «Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցատումները համակարգող պետական հանձնաժողովի վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքները: Նա հանձնաժողովի կողմից ընդունված Համահայկական հռչակագրը բնութագրեց իբրև ազգային միասնականության դրսևորում և քաղաքական պլատֆորմ` հայկական իրավունքների պաշտպանության համար:

Այս պահին Կոնգրեսը միավորում է Ռուսաստանի 17 նահանգների և քաղաքների հայկական կազմակերպություններ: Կազմակերպության կառուցվածքը մշակված է այնպես, որ ամեն մի հայ երիտասարդ կարողանա իր գաղափարները ներկայացնել Խորհրդի քննարկմանը, ինչպես նաև ընդհանուր քվեարկությանը` էլեկտրոնային հարցման միջոցով: Կոնգրեսի Խորհուրդը հանդիսանում է կազմակերպության գլխավոր մարմինը, որին մաս են կազմում տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները: Նրանց, իրենց հերթին ընտրում են հենց տարածաշրջանում` առավելագույնս նկատի ունենալով կազմակերպության յուրաքանչյուր անդամի շահերը: Խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը:

Համառուսաստանյան երիտասարդական կազմակերպության հիմնադիր ժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք, ՌԴ տարածաշրջանային և քաղաքային հայկական հասարակական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներս և ներկայացուցիչներս,

- հասկանալով Ռուսաստանի հայ երիտասարդության համախմբման կարևորությունը,

- նշելով 2014 թ. նոյեմբերի 9–ին Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած` Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումի մասնակիցների ընդունած թիվ 1/14 բանաձևի մտահոգությունը` ողջ Ռուսաստանի տարածքում գործող հայկական երիտասարդական շարժումների միջև ամուր կապերի բացակայության մասին,

- ընդգծելով Ռուսաստանի հայ երիտասարդության համագործակցության համար ընդհանուր հարթակի ստեղծման անհրաժեշտությունը,

-նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով համառուսաստանյան մակարդակով ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը,

- գիտակցելով ՌԴ ժողովուրդների միջև ազգամիջյան երկխոսության և խաղաղության ամրապնդման կարևորությունը,

որոշում է.Ռուսաստանի հայ երիտասարդության շահերից ելնելով, հիմնել Համառուսաստանյան երիտասարդական հասարակական կազմակերպություն` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---