Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլ![]() 11 փետրվարի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 11-ին երկարացրել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող, գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ թողնելով նրան տնային կալանքի տակ: «Բասմանյան շրջանի դատարանի որոշումը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցի երկարացման վերաբերյալ թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքարկումը՝ չբավարարել»,-ասվում է դատական կոլեգիայի որոշման մեջ: Ավելի վաղ դատարանը երկարացրել էր ձեռներեցի տնային կալանքի տակ մնալու ժամկետը մինչև ապրիլի 19-ը: Քննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը: Դեկտեմբերին Լևոն Հայրապետյանի դատապաշտպանները բողոքարկել են նրա տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը: Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում: Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:Յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը: Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: Հայրապետյանին թույլ տվեցին տնային կալանքի տակ գտնվել հոկտեմբերի 3-ին: Ըստ որոշման, Հայրապետյանը չի կարող լքել տարածքն առանց քննիչի թույլտվության, հեռախոսազանգեր կատարել, նամակագրություն վարել և շփվել մերձավոր հարազատներից ու քննությաննն առնչվող իրավապահներից բացի որևէ մեկի հետ: Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն: Հայաստանում և աշխարհասփյուռ հայ համայնքներում Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցեր տեղի ունեցան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |