ՀՀ քաղաքացիներնը կարող են 30 օր առանց գրանցման մնալ ՌԴ-ում. Պետդուման վավերացրել է փաստաթուղթը

ՀՀ քաղաքացիներնը կարող են 30 օր առանց գրանցման մնալ ՌԴ-ում. Պետդուման վավերացրել է փաստաթուղթը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան 30 օր առանց գրանցման մնալ Ռուսաստանում կամ Հայաստանում:

Նմանատիպ մոտեցում այժմ գործում է Բելառուսի քաղաքացիների դեպքում ըստ համաձայնագրի, որով երկու երկրների քաղաքացիների համար հավասար իրավունքներ են սահմանված տեղաշարժի, կացության վայրի ու բնակության ընտրության հարցում: Նույնպիսի համաձայնագիր է գործում ՌԴ և Ղազախստանի միջև:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում և նախատեսում է ՀՀ տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների համար երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու կամ հաշվառման կանգնելու պահանջի վերացում»,-ասվում է համապատասխան նյութերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ 2010 թ. մարդահամարի, Ռուսաստանում բնակվում է ՀՀ մոտ 1,2 մլն քաղաքացի, այսինքն բնակչության 0,86 տոկոսը: Հիմնականում նրանք բնակվում են ՌԴ հարավային շրջաններում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: Հայաստանում բնակվում է 1,5 հազար ռուս, ինչը բնակչության ընդհանուր թվի 0,5 տոկոսն է:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով վերապահվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը, որը համապատասխան պայմանագիրը ստորագրել է 2014-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---