ՀԱՊԿ ներկայացուցիչները Մոսկվայում զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցեր են քննարկել

ՀԱՊԿ ներկայացուցիչները Մոսկվայում զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

«Մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել զինաթափման օրակարգի կարևորագույն հիմնախնդիրների շուրջ։ Կարևորագույն հարցերից մեկը կապված էր միջուկային զենքի չտարածման գործողությունների վերանայմանը և Միջուկային զենքի չտարածմանը նվիրված միջազգային համաժողովներում, այդ թվում նաև ՄԱԳԱՏԷ–ի հարթակում, գործողությունների համակարգմանը նախատեսվող Պայմանագրի ամփոփիչ խորհրդաժողովի հետ։

Քննարկվել են նաև այլ միջազգային համաժողովներում անդամ երկրների գործողությունների համակարգմանը և փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,–ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ նրա, ընդգծվել է զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողությանը միջազգային ջանքերում ՀԱՊԿ անդամ պետությունների նպատակային ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։ Արձանագրվել է զինաթափման հարցերին նվիրված միջազգային համաժողովներում անդամ պետությունների առավել սերտ գործակցության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

Մասնակիցները նշել են նմանատիպ խորհրդատվությունների օգտակարությունը և արտահայտվել են ի օգուտ զինաթափման, չտարածման և սպառազինման վերահսկողության հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունների հետագա համակարգման օգտին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---