2014-ին զբոսաշրջիկներն Արցախում մոտ $6,4 մլն են ծախսել

2014-ին զբոսաշրջիկներն Արցախում մոտ $6,4 մլն են ծախսել

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Եվ այն փաստը, որ Արցախը կազմում է միջազգային զբոսաշրջության մաս, արդեն իսկ խոսում է այդ ոլորտում մեծ ձեռքբերումների մասին, ասել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդական Արտակ Գրիգորյանը Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում:

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում»,-ասել է Ա. Գրիգորյանը:

Եթե մինչև անկախությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում էր 4 հյուրանոց, ապա անկախությունից հետո տարեցտարի կառուցվում են բարձր սպասարկման որակով հագեցված հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկա դրությամբ ԼՂՀ տարածքում գործում է 42 հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ 1187 մահճակալ տեղով: Բացվել և գործում են 25-ից ավելի կահավորված հանգստյան գոտիներ. բարելավվում են բոլոր ենթակառուցվածքները:

Զբոսաշրջությունը հանդիսանում է ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր: Այսպես, ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել:

Բացի այդ, Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներդրումներ իրականացնելու համար բավականին գրավիչ երկիր է համարվում. լրիվությամբ ձևավորված է օրենսդրական դաշտը, գործում են ներդրումների համար ցածր տոկոսով դրույքաչափեր, ճկուն հարկային քաղաքականություն: Զբոսաշրջության ոլորտում ներդրումները խթանելու նպատակով պետության և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցություն է իրականացվում:

«Հարկ է նշել, որ Արցախն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ: Իսկ այդ պոտենցիալը ավելի ճանաչելի և մրցունակ դարձնելու նպատակով իրականցվում են մարքեթինգային և ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրեր, որոնք տարեցտարի օտարերկրյա զբոսաշրջիկների համար Արցախն ավելի գրավիչ է դառնում»,-նշեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդականը:

Վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ-ն մասնակցել և մասնակցում է միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսների (Բեռլին, Լոնդոն, Մոսկվա, Փարիզ, Միլան, Ռիմինի, Մադրիդ):

Այս ցուցահանդեսներում հետաքրքվող կազմակերպություններին և այցելուներին ԼՂՀ զբոսաշրջային ներուժի մասին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, բաժանվում է մեծ քանակությամբ տեղեկատվական գրականություն, ֆիլմերով սկավառակներ և այլն: Բացի այդ, ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ներկայացված է նաև համացանցի միջոցով, մասնավորապես` karabakh.travel վեբ կայքով և գլխավոր սոց ցանցերում պաշտոնական էջերով:

Անդրադառնալով օրերս ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված այդ երկրի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խիկմեթ Գադժիևի այն մեկնաբանությանը, թե իբրև Արցախում զբոսաշրջիկների համար անվտանգության խնդիր կա, Ա. Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ միջազգային զբոսաշրջության մաս կազմելուց ի վեր՝ ԼՂՀ այցելած բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորված է, և ոչ մի զբոսաշրջիկի Արցախում որևէ տեսակի վտանգ չի սպառնում, հետևաբար՝ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները հերթական անգամ կրում են ապատեղեկատվական բնույթ:

Փետրվարի 5-ի ԲՀԿ խորհրդաժողովում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

Երկու օր անց առևանգվել և ծեծվել էր ՓՄՁ բողոքի ցույցերին մասնակցող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը, ինչը կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում գնահատվել էր որպես «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա»:

Ապա հետևել էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»:

Փետրվարի 17-18-ին տեղեկություններ էին տարածվելԾառուկյան-Սարգսյան բանակցությունների մասին՝ Մոսկվայից ժամանած Սամվել և Կարեն Կարապետյանների ու ՀՅԴ միջնորդությամբ: «Բոլոր նրանք, ովքեր ուզում էին երկու կողմի բախումից ձեռքերը տաքացնել, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»,- հանդիպման մասին լուրը հաստատելուց հետո հայտարարել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյան vs Սերժ Սարգսյան. Փետրվարյան իրադարձությունների ժամանակագրություն

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---