ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գրանցման կարգը պարզեցվեց. Պուտինը ստորագրել է օրենքը

ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գրանցման կարգը պարզեցվեց. Պուտինը ստորագրել է օրենքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում:

Փաստաթուղթը Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատում է հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման անհրաժեշտությունից:

Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել ընդհանուր առմամբ 90 օր՝ 180 օրվա ընթացքում:

2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք:

Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, ՀՀ քաղաքացիները կազմում են ԱՊՀ անդամ երկրներից Ռուսաստան եկող ներգաղթյալների հոսքի մոտ 5 տոկոսը: «Մենք այստեղ որևէ միգրացիոն սպառնալիք չենք տեսնում»,- ասել է Եգորովան՝ հավելելով, որ Հայաստանից ներգաղթյալների գրանցման նման կարգն արդեն կիրառվում է ժամանակավոր հիմունքներով, և «որևէ բացասական ազդեցություն միգրացիոն իրադրության վրա այն չի ունենում», հայտնել է ՏԱՍՍ-ը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա.. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---