ԵՏՄ երկրները նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկա կստեղծեն14 մարտի 2015 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի հայեցակարգի նախագծին: Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, փաստաթուղթը համաձայնեցված է Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի համապատասխան նախարարությունների ղեկավարների հետ: Սակայն հայեցակարգի հեղինակները նշում են, որ հիմնական սկզբունքներից մեկը անդամ երկրների շուկաների առանձնահատկությունները հաշվի առնելը կլինի: Խոսքը բեռների կաբոտաժային փոխադրումների մասին է: «ԵՏՀ Կոլեգիայի անդամները հաստատել են միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագիրը, միության անդամ մեկ այլ պետության տարածքում գտնվող կետերի միջև 2016-2025 թթ. համար»,-նշել են մամուլի ծառայությունում: «Բացի այդ, դա աջակցություն կլնի թեթև ինքնաթիռների և քաղաքացիական ուղղաթիռների զարգացող արտադրությանը, որտեղ օգտագործվում են ներկրվող շարժիչներ»,-պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Կոմիտեն նաև հավանություն է տվել ԵՏՀ Խորհրդի միջոլորտային փաստաթղթին, որն ուղղված է երկաթուղային տրանսպորտի մրցունակության բարձրացման ու զարգացման համար պայմանների ստեղծմանը, անդամ պետությունների շուկաներում ոլորտի արտադրանքի փոխադարձ ներկայացման խոչընդոտների վերացմանը և ճյուղի արտահանման ներուժի աճին: ԵՏՄ երկրները սկսել են աշխատել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ: Ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան կներկայացնի ԵՏՄ անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ներքին մեծածախ սուբյեկտների միջև հարաբերությունների համակարգը՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկ համակարգերի հիման վրա: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |