Global Finance ամսագիրն Ամերիաբանկը 2015-ի ՀՀ «Տարվա լավագույն բանկ» է ճանաչել17 մարտի 2015 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2015թ. «Տարվա լավագույն բանկ» «Global Finance» հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հատուկ հետազոտության արդյունքում: Արդեն 4-րդ տարին անընդմեջ, սկսած 2012թ.-ից, Ամերիաբանկն արժանանում է ֆինանսական ոլորտում բարձր չափորոշիչ համարվող այս մրցանակին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է Բանկի գործունեությունը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատումը, ծառայությունների լայն տեսականին, մրցակցային գնագոյացման ապահովումը և նորարարական լուծումներըը: «Global Finance»-ի ամսագրի դասակարգմամբ 2015թ.-ի «Տարվա լավագույն բանկ» տիտղոսին արժանացել են նաև այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են Wells Fargo-ն (ԱՄՆ), ING-ն (Բելգիա, Հոլանդիա), UBS բանկը (Շվեյցարիա), Ռուսական Sberbank-ը, TBC-ն (Վրաստան) և այլ ֆինանսական կառույցներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |