Չի բացառվում, որ արժութային միությանը սկզբից ոչ բոլոր երկրներն անդամակցեն, հայտարարում են Մոսկվայում

Չի բացառվում, որ արժութային միությանը սկզբից ոչ բոլոր երկրներն անդամակցեն, հայտարարում են Մոսկվայում

PanARMENIAN.Net - ԵՏՄ շրջանակում արժութային միությունը կարող է աստիճանաբար ձևավորվել, սկզբնական փուլում դրան կարող են ոչ բոլոր երկրներն անդամակցել, գտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:

«Ես կառաջարկեի փուլ առ փուլ առաջ շարժվել (արժութային հիմնադրամի ստեղծման մասով),,,նկատի ունենալով, որ սկզբնական փուլում ինտեգրացիոն հնգյակին կարող են անդամակցել ոչ բոլոր երկրները»,-ասել է Լիխաչովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ փոխնախարարի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը պատրաստ է ֆինանսների նախարարության և ԵՏՄ անդամ երկրների ԿԲ-ների հետ միասին ձեռնամուխ լինել արժութային միության ստեղծման հարցերի քննարկմանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---