Իտալական Տոսկանան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Տոսկանան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Տոսկանա նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնում հայ ժողովրդին:

Բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին:

Իտալիայի Սենատը ընթացիկ տարվա փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ և 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ:

Իտալիայի մոտ 60 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---