Չավուշօղլուն սպառնում է ԱՄՆ-ին և դեռ հիշեցնում, թե Հայաստանը խնդիրներ ունի «բոլոր» հարևանների հետ

Չավուշօղլուն սպառնում է ԱՄՆ-ին և դեռ հիշեցնում, թե Հայաստանը խնդիրներ ունի «բոլոր» հարևանների հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԱՄՆ-ի կեցվածքում փոփոխության վերաբերյալ հարցին:

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: Հակառակ դեպքում մեր հարաբերությունները շատ կտուժեն, և գիտենք, որ ամերիկյան ղեկավարությունն էլ զգայուն է այդ հարցում»,- ասել է նա և նկատել, որ հայկական կառույցներն այս տարի ավելացրել են ջանքերը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան հարյուրամյակից հետո Արձանագրությունների վերաբերյալ որևէ պլան ունի, Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը հարևանների հետ հարաբերությունները պետք է վերանայի:

«Բոլոր հարևան պետությունների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է մտածի՝ արդյոք ե՞ս եմ սխալ, թե՞ բոլորը: Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվենք, սակայն միայն նախապայմանների կատարումից հետո»,-ասել է նա՝ հայտարարելով, թե միայն ցեղասպանության պնդումներից հրաժարվելը քիչ է, «պետք է հետ քաշվի նաև գրավյալ տարածքներից»:

Թուրք պաշտոնյաները, այդ թվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Մեծ մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, վերջին օրերին պարբերաբար հանդես են գալիս հակահայ թույլ և չհիմնավորված հայտարարություններով՝ ներկայացնելով թուրքական ժխտողականության հին ու նոր թեզերը: Ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարարը դեռ խոսում է Հայաստանի՝ «բոլոր» հարևանների հետ ունեցած խնդիրների մասին, այն դեպքում, երբ սեփական երկիրը տապալեց հայտնի «0 խնդիր հարևանների հետ» նախագիծը՝ փաստացի ոչ միայն չհարթելով արդեն եղած խնդիրները, այլև ստեղծելով նորերը, ընդ որում հենց բոլոր հարևանների հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---