Կարինե Մինասյան. ՀՀ-ն դատարկաձեռն չի եկել ԵՏՄ, միջազգային գործակցության պատկառելի փորձ ունենք

Կարինե Մինասյան. ՀՀ-ն դատարկաձեռն չի եկել ԵՏՄ, միջազգային գործակցության պատկառելի փորձ ունենք

PanARMENIAN.Net - Մոսկվայի ամենամյա տնտեսական համաժողովի շրջանակում մարտի 26-ին տեղի է ունեցել «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով կլոր սեղանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցությունից», այն փաստը, որ Մոսկվայի երեք տնտեսական համաժողովներից արդեն երկրորդը Մոսկվայի պետական համալսարանում անց է կացվում օրակարգում Հայաստանի ներկայությամբ, վկայում է, որ շնորհիվ Ֆորումի գործընկերոջ` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ջանքերի, ռուսաստանյան գիտափորձագիտական հասարակայնության կողմից Հայաստանի նկատմամբ եթե ոչ հետաքրքրություն, ապա համակրանք հաստատ կա:

Համաժողովը Մոսկվայում հավաքում է լավագույն ուղեղներին, տնտեսագետներին, քաղաքագետներին, պետական գործիչներին, ովքեր այսօր անհանգստացած են երկրի տնտեսությունում թափ հավաքող ճգնաժամային իրավիճակով: Ֆորումը նվիրված էր տնտեսության կառուցվածքը փոփոխող, արդյունաբերության զարգացման և գիտա-տեխնիկական առաջընթացը խրախուսող մեխանիզմների ստեղծման առաջարկությունների մշակմանը:

Մոսկվայի տնտեսական համաժողովի մասնակիցներից յուրաքնաչյուրը յուրովի հաստատեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական զարգացման նոր մոդել, վերաինդուստրալիզացիա բարձր տեխնոլոգիաների հիման վրա:

Մի խոսքով, ռուսաստանյան տնտեսագիտական-փորձագիտական հասարակայնությունը եռում է, դժգոհում է, առաջարկություններ և պահանջներ է ներկայացնում ռուսաստանյան տնտեսության առողջացման համար: Նշենք, որ համաժողովում ներկայացվեցին դրական օրինակներ, հաջող բիզնես-նախագծեր, որոնք անկախ ամեն ինչից կարող են զարգանալ և ցույց տալ իրենց կայացվածությունը: Այդ շարքին վստահորեն կարելի է դասել «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանը, որը արժանացավ ֆորումի մասնակիցների լուրջ հետաքրքրությանը: Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում անցյալ տարի տեղի է ունեցել «Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը և եվրասիական ինտեգրացիան» կլոր սեղանը: Այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է և ճգնաժամային պայմաններում նրանից ոչ թե սպասում են օգնության կոչեր, այլ երկրի տնտեսությունը զարգացնող առաջարկություններ ու կոնկրետ գործեր:

Կլոր սեղանի նախագահողի` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, ներկա քննարկումը կոչված է ի հայտ բերելու Հայաստանի հնարավորություններն ու առավելությունները ԵՏՄ-ում և ցույց տալու, թե ներկայումս ստեղծված իրավիճակը որքանով է թույլ տալիս արդյունավետորեն իրացնելու այդ օրակարգը: Նա ընդգծեց, որ կլոր սեղանի հանգուցային հարցերից մեկն էլ հանդիսանում է ԵՏՄ-ի և մնացյալ աշխարհի միջև համագործակցությունում Հայաստանի դերի ցուցադրումը:

Դատելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի զեկուցումից, Հայաստանը ԵՏՄ է եկել ոչ թե դատարկ ձեռքերով, այլ միջազգային համագործակցության պատկառելի փորձով, զարգացած ֆինանսական և ազգային վճարման համակարգերով: Հայաստանը ԵՏՄ անդամներից միակն է, որը անցել է միջազգային ֆինանսական հաշվետվության չափորոշիչների և ապահովագրության միասնական համակարգերի: ԵՏՄ անդամ մյուս երկրները դեռ պետք է անեն դա: Եվ այստեղ Հայաստանի փորձը շատ պահանջված է: Կարինե Մինասյանի խոսքերով, Հայաստանի կարճաժամկետ օրակարգը «ինտեգրացիային ինտեգրվելն է»: ԵՏՄ շրջանակում Հայաստանը զարգացնելու է միության տարածքում առավել պահանջված ճյուղերը` դեղագործությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը: Կան նաև մի շարք այլ ճյուղեր, որոնք կարող են զարգանալ և ԵՏՄ շուկայում սպառում գտնել: Տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանը առավելություններ ունի գոնե նրանով, որ երկրում ներկայացված են և իրենց մասնաճյուղերը ունեն ՏՏ և թվային ապրանքերի ոլորտի աշխարհի համարյա բոլոր առաջատար ձեռնարկությունները: Քիչ չեն նաև ծառայությունների ոլորտից սպասումները: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտի ծառայությունները: Գործունեության ուղղությունները շատ են:

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև ՌԴ Դաշնային Ժողովի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, տնտեսագիտության դոկտորներ Մարինա Տկաչենկոն և Ազա Միհրանյանը, քաղաքագետ Անդրեյ Արեշևը, տեխնիկական գիտությունների դոկտոր Վիկտոր Ստարովոյտովը, Ղազախստանի գործարարների Ազգային պալատի նեկայացուցիչ Բերիկ Ումիբաևը, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Միխայիլ Շահրամանյանը: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցեցին հայկական հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայազգի և ռուսասաստանցի գործարարներ: Կլոր սեղանի աշխատանքը այնքան հետաքրքիր և հագեցած անցավ, որ տևեց ամենից երկարը` գերազանցելով ընթացակարգով հատկացված ժամանակը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---