«Չեմ իմացել՝ ինչ եմ արել». Ադրբեջան անցած զինվորի նամակը հարազատներին

«Չեմ իմացել՝ ինչ եմ արել». Ադրբեջան անցած զինվորի նամակը հարազատներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչները մարտի 30-ին հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցած պայմանագրային զինծառայող Անգրանիկ Գրիգորյանին, տեղեկացնում է ԿԽՄԿ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրա փոխանցմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են, զրուցել նրա հետ և փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկատվությամբ, գրում է , գրում է Panorama.am-ը: շ

Այլ մանրամասներ է ներկայացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: Անդրանիկ Գրիգորյանը հենց այս գյուղի բնակիչ էր: Գյուղապետն անձամբ կարդացել է նամակը. «Գրել ա, որ մամ ջան, պապ ջան, ես չարությունից չեմ անցել սահմանը, եսիմ, ստացվել ա, չեմ իմացել՝ ինչ եմ արել: Լոխ լավ ա, մի քիչ էլ սպասեք կգամ, ցախը կառնենք, ձմեռվա ցախ կունենանք, լոխ լավ կըլնի: Մի ջղայանցեք իմ վրա»;

Անդրանիկը տանն ապրել է հոր և մոր հետ, հայրը հաշմանդամություն ունի, իսկ մայրն էլ, գյուղապետի փոխանցմամբ, առողջական որոշ խնդիրներ ունի: Քույրն ամուսնացած է: Ապրում են բավարար սոցիալական պայմաններում: «Անցյալ տարի ավտո առան, պայմանագրային զինծառայող ա, նորմալ աշխատավարձ ստանում ա», -ներկայացրեց գյուղապետը, որի համար էլ էր տարօրինակ՝ ինչպես է ստացվել, որ տղան հատել է սահմանը:

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով: Միջազգային կոմիտետեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն, մանրամասներ չի հայտնել։

Մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---