Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ![]() 15 ապրիլի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` համերաշխություն հայտնելով հայ ժողովրդի հետ և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Prensa Armenia-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 1-ը, երեքը ձեռնպահ են մնացել: Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում. «Համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով այդ ժողովրդի Ցեղասպանությունը, որը սկսվել է 1915-ին, Դիմել Չիլիի կառավարությանը` կոչ անելով հավատարիմ մնալ ՄԱԿ-ի 1985 թ. բանաձևին»: Փաստաթղթում ասվում է նաև, որ 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից առանց դատ ու դատաստանի հայերի բնաջնջման սիստեմատիկ քաղաքականությանը: Ողբերգությունը, որը 1,5 հայերի կյանք խլեց, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Չիլիի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2007-ին, այս բանաձևը վերահաստատում է այն: Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ապրիլի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայի արդարադատության նախարար ու Մարդու իրավունքների պաշտպան Խուլիո Ալակը, եպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և որոշ հայտնի հայազգի գործարարներ, որոնց թվում եղել է նաև Էդուարդո Էռնեկյանը: Քիրշների` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի` եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի այն արտահայտությունը, թե իբր «ոչ միայն Հռոմի պապի, այլև բոլոր արգենտինացիների ուղեղը լվացել են հարուստ ու ազդեցիկ հայերը»: Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |