Եվրախորհրդարանի պատգամավոր. Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը![]() 17 ապրիլի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադան, «Matin Première» ռադիոհաղորդման շրջանակներում, հայտարարել է, որ թեպետ Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն խնդիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշման մեջ է, հայտնում է Panorama.am-ը: «Նպատակը Թուրքիայի վրա հարձակվելը չէ: Պարոն Էրդողանը ծնված չէր, նա չի ուղարկել խմբավորումներ և կազմակերպել հայերի ջարդը և պարբերաբար իրականցվող ցեղասպանությունը»,-ասել է նա: Նշելով, որ եթե նույնիսկ Էրդողանը և իր վարչապետը ցավակցություն են հայտնել, Ժ.Մ. Կավադան գտնում է, որ ոչ թե հույզերի մասին պետք է խոսք գնա, այլ «ճշմարտությունն այսօրվա Թուրքիա վերադարձնելու»: «Մենք լավ տեսնում ենք, որ այդ մարդը չի նպաստում ոչ խաղաղության, ոչ էլ ճշմարտության հաստատմանը, ինչն անհրաժեշտ է ապագան կառուցելու համար: Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը»,-ասել է պատգամավորը: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |