ԵԽ նախագահն «արդարացել է» Դավութօղլուի առջև. Ներկա չի եղել Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման նիստին

ԵԽ նախագահն «արդարացել է» Դավութօղլուի առջև. Ներկա չի եղել  Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման նիստին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «հասկանում է» Անկարայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԵԽ բանաձևի ընդունմանը: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է TRT հեռուստաալիքը վարչապետին մոտ աղբյուրի վրա հղումով:

Շուլցը հայտնել է Դավութօղլուին, որ 1915-ի իրադարձություններին վերաբերող բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի նիստում, որին ինքը ներկա չի գտնվել: Դավութօղլուն իր հերթին հայտարարել է Շուլցին, որ Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի այդ բանաձևը «որպես չհիմնավորված, որը ոչ միայն կարող է վնասել Թուրքիայի ու ԵՄ հարաբերություններին, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի ու Հայաստանի միջև կամուրջների հաստատմանն ուղղված ջանքերի վրա»:

Թուրքիայի վարչապետն առաջարկել է եվրոպական երկրներին «երկխոսության կոչով Հայաստանին ու հայկական սփյուռքին դիմել»: Նա հիշեցրել է, որ «1915 թ. իրադարձությունների ուսումնասիրման պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկն արձագանք չունեցավ հայկական կողմից»:

«Իրական իրադարձությունների ուսումնասիրությունն ու փոխզիջումն արդար պատմական հիշողության հիման վրա հնարավոր են միայն այս հարցի վերաբերյալ համատեղ ջանքերի խթանման դեպքում»,-մեջբերում է հեռուստաալիքը Դավութօլղուի խոսքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---