Դավութօղլու. Թուրքիայի հայերի հետ խոսելու համար «որևէ երրորդ կողմի կարիքը չունենք»

Դավութօղլու. Թուրքիայի հայերի հետ խոսելու համար «որևէ երրորդ կողմի կարիքը չունենք»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դարձյալ խոսել է «1915-ի դեպքերի» մասին և նշել, որ Թուրքիայի տեսակետը չի փոխվել, և այս տարի ապրիլքսանչորսյան նոր ուղերձը չի բացառվում, տեղեկացնում է թուրքական Т24-ը: Պատասխանելով հարցին, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարի ապրիլի 23-ին ցավակցել էր Օսմանյան կայսրության տարածքում զոհված հայերի ժառանգներին, Թուրքիան այս տարի փոխե՞լ է դիրքորոշումն ու այդ հարցում հետընթաց կա՞, Դավութօղլուն ասել է, որ ոչինչ չի փոխվել, հայտնում է Tert.am-ը:

«Այս տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին հրապարակած իմ հայտարարությունն անցյալ տարվա ցավակցական մեսիջից մեկ քայլ առաջ էր։ Մեր կեցվածքը չի փոխվել։ Մենք կկիսենք ցավը, պատրաստ ենք բոլորի հետ խոսել՝ հավասարի պես, բայց ով էլ լինի՝ թույլ չենք տա մեզ վերից նայել։ Ես 1.5 տարի առաջ Երևան ուղևորվելուց առաջ ասել էի, որ «դա կոտորած էր»։ Այդ ժամանակ դա ողջ աշխարհում լուր էր դարձել, շատ էր քննարկվել»,- ասել է Դավութօղլուն։

Խոսելով այն մասին, որ այս տարի Թուրքիայից «ընդհանուր ցավի» վերաբերյալ այլ հայտարարություն է ակնկալվում, Դավութօղլուն ասել է. «Հնարավոր է, սակայն դա ոչ Եվրոպայի խորհրդարանի, ոչ էլ Հռոմի պապի ձևակերպումներով չի որոշվելու։ Թուրքիայի հայերի հետ խոսելու համար որևէ երրորդ կողմի կարիքը չունենք։ Նման հայտարարություններն իրականում միջավայրը թունավորելով՝ կանխում են առաջընթացը»,-ասել է նա։

Դավութօղլուն նշել է, թե իրենք կասեն այն, ինչին հավատում են, սակայն ճնշմամբ ոչինչ չեն անի։

2014-ի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---