Ըստ վերլուծաբանների, Օբաման այս անգամ կարող է կիրառել «ցեղասպանություն» բառը

Ըստ վերլուծաբանների, Օբաման այս անգամ կարող է կիրառել «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին թուրքական կառավարությունը ցավակցություն է հայտնել հայկական ջարդերի ժառանգներին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը սկսել էր ահաբեկման և վայրագությունների արշավ: Արևտմյան աշխարհի բազմաթիվ երկրներ դա որակել են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, գրում է Los Angeles Times-ի ավագ թղթակից Քարոլ Ուիլիամսը:

«Այն ժամանակ, երբ աշխարհի հայերը նախապատրաստվում են, ըստ պատմաբանների, մեկուկես միլիոն կյանք խլած ջարդերի մեկնարկի տարելիցին, Թուրքիան կառչած է մնում միայն երեք տասնամյակ հետո անմարդկայնության բառապաշարում հայտնված որակավորման ժխտումից: «Ցեղասպանություն» բառի լայն սահմանումը ենթադրում է, որ բնաջնջումը ուղղված է բնակչության վերացմանը: Եվ հենց այդ դրույթի շուրջ են ժամանակակից թուրք առաջնորդները օտարվում աճող փոխհամաձայնությունից, որ իրենց օսմանցի նախնիների նպատակը հայերի բնաջնջումն էր: Պաշտոնական Անկարան ընդունել է, որ բռնություններ են իրագործվել Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, սակայն պնդում է, որ մահացած հայերի թիվը կոպտորեն ուռճացված է, և մահացածների մեծամասնությունը զոհ է գնացել պատերազմի և տեղահանության վայրագությունների»:

«Մենք ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում օսմանյան հայերի հիշատակին, ովքեր մահացել են 1915 տեղահանման ընթացքում, և կիսում ենք նրանց զավակների և թոռների ցավը»,- երկուշաբթի օրը իր ցավակցական ուղերձում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Միաժամանակ նա քննադատել է հայկական լոբբիի ջանքերը պատերազմական շրջանի աղետները որպես ցեղասպանության համաձայնեցված արշավ որակելու գործում. ցեղասպանության, որի պատասխանատվությունը պետք է ստանձնեն թուրք առաջնորդները և փոխհատուցում իրականացնեն»:

«Ամեն ինչ մեկ բառի հավասարեցնելը, ողջ պատասխանատվությունը թուրքական ազգի վրա բարդելը…. և այս ամենն ատելության հռետորաբանության հետ միավորելը օրինականորեն և բարոյապես խնդրահարույց է»,- ասել է Դավութօղլուն:

«Մեկ դար առաջ Սիրիայում տեղակայված դեսպանություններից ստացվող դիվանագիտական գրությունը վկայում են Անատոլիայից դեպի անապատ տանող ճանապարհի երկայնքով ընկած դիակների և սովի մատնված, արևից այրված և ջրազրկված փրկվածների մասին. այն, ինչ թուրքական կառավարությունն անվանում է «վերաբնակեցում»: Հռոմի պապն ակտիվացրեց տասնամյակներ տևող հակասությունները՝ անցյալ շաբաթ հայտարարելով, որ հայկական կոտորածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

23 երկրներ և 43 ամերիկյան նահանգներ ճանաչել են հայկական ջարդերը որպես ցեղասպանություն, ե հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ակտիվացել են նաև ազդակները, որ այլ երկրներ, ինչպիսին են հզոր Գերմանիան, ուրբաթ օրը կայանալիք հիշատակի միջոցառուներից առաջ կհետևեն նրանց օրինակին: Երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակը հայտնել է, որ գերմանական կառավարությունն աջակցում հայկական ջարդերը ցեղասպանություն հայտարարող խորհրդարանական բանաձևին, որի քվեարկությունը կայանալու է ուրբաթ օրը:

2008 թվականին որպես թեկնածու նախագահ Օբաման կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ձեռնպահ է մնացել Միացյալ Նահանգների անունից եզրույթի կիրառումից՝ տեղի տալով այդ հարցում Հյուսիսատլանտյան կազմակերպությունում և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում կարևոր դաշնակից թուրքերի նրբանկատությանը: Սակայն Վատիկանի և Բեռլինի կողմից իրականացված անցումից հետո վերուծաբանները կանխատեսում են, որ հավանական է՝ Օբաման ուրբաթ օրը կայանալիք հիշատակի միջոցառումներին ընդառաջ կիրառի ցեղասպանություն բառը», հայտնում է Panorama.am-ը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---