ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել23 ապրիլի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 23-ին ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն։ Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից, հայտնում է Panorama.am-ը։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդասիրական աղետների թեժացումը։ Հայոց ցեղասպանության հստակ և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների՝ ինչպիսիք են Հոլոքոստի և այլ ցեղասպանոությունների կանխման ձախողմանը։ 2015թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1,5մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրության այս սարսափելի ոճրագործության հետևանքով։ Ներքոստորագրյալ խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում են մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունները և խորապես ցավում են դրանց ժխտման փորձերի համար։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր առաջնահերթություններից։ Միջազգային կարողությունների հետագա զարգացումն այս առումով օժանդակող է։ Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի կատարելու՝ նպաստելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Այն պետք է խրախուսի իր անդամ երկրներին՝ հաշտվել իրենց սեփական անցյալի հետ և հող նախապատրաստի ժողովուրդների միջև հետագա հաշտեցման համար»։ Photo. AP Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |