Տորոնտոյի քաղաքային խորհուրդը փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 8 մայիսի 2015 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի քաղաքային խորհուրդը մայիսի 6-ին փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ քաղաքային խորոհւրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հարգանքի տուրք է մատուցում զոհված տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդի անդամ Ջիմ Կարիգիանիսը: Նշվում է, որ չնայած Խորհրդի որոշ անդամների փորձերին, որոնք ցանկանում էին խոչընդոտել քվեարկությունը, փաստաթուղթն ընդունվեց 26 «կողմ» և 4` «դեմ» ձայների հարաբերակցությամբ, գրում է Horizon-ը: Ապրիլի 19-ին հազարավոր կանադացիներ հավաքվել էին Տորոնտոյի կենտրոնում` մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիային: Ակցիային մասնակցեցին երկրի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուիննը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: Ըստ ոստիկանության տվյալների, ակցիային մասնակցել է մոտ 2000 մարդ: Նույն օրը հակացույցի էին դուրս եկել մի քանի տասնյակ թուրքեր: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին |