Հաղթանակի 70-ամյակին նվիրված արշավը. 76-ամյա հայաստանցի թոշակառուն հասել է Մոսկվա 8 մայիսի 2015 - 11:17 AMT PanARMENIAN.Net - 2200 կմ ոտքով Երևանից Մոսկվա` այսքան է անցել հայաստանցի 76-ամյա հայ թոշակառու Գրիգորի Տեփոյանը` նշանավորելով Մեծ հաղթանակի 70-ամյակը: Իր մեծ արշավը նա ծրագրել էր դեռ մի քանի տարի առաջ, և այսօր, ճանապարհ դուրս գալուց 46 օր անց, հարազատներն ու մերձավորները դիմավորում էին նրան արդեն Մոսկվայում, գրում է LifeNews-ը: Վերջին քայլերը և ահա բոլորին զարմացրած քեռի Գրիշան արդեն հարազատների գրկում է: Տարեց թոշակառուին դիմավորելու էին եկել նրա հարյուրավոր համերկրացիներ` երաժշտությամբ ու պարերով: Գիրկն առնելով իր փոքրիկ ծոռին, հոգնած Գրիգորի Տեփոյանը պատմեց, թե ինչպես է 1,5 ամիս անցկացրել ճանապարհին, ում հետ է ծանոթացել և ինչն է իրեն ամենից շատը զարմացրել: «Արշավիս ժամանակ ես շատ ուկրաինացի փախստականների տեսա: Ճիշտն ասած, նրանց հետ շփվելիս սիրտս ցավում էր,-պատմում է Երևանի տարեց բնակիչը:- Այդ պահերն ես մանկությունս էի հիշում. այն ժամանակ պատերազմ էր, իսկ պատերազմից հետո բոլորի համար էլ դժվար էր: Հիմա կարծես թե խաղաղ ժամանակներ են, բայց մարդիկ փողոցներում նստած ուտելիք և փող են մուրում»: Քեռի Գրիշան ասաց, որ Մոսկվա ուղևորվելուց առաջ շատ է մարզվել` ամեն օր 10-20 կմ քայլել է: Կինը լաց էր լինում` վախենում էր, որ ողջ չի մնա մինչ ամուսնու վերադարձը: Բայց քեռի Գրիշան պնդեց և վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, ճամփա ընկավ: Սկզբից ավտոբուսով հասել է Վրաստանի Ալաստան գյուղը, որտեղից պատերազմ է գնացել նրա հայրը` Հունան Տեփոյանը: Նա զոհվել է 1943-ի դեկտեմբերի 7-ին: Գրիգորի Տեփոյանն իր սխրանքը նվիրում է հոր և նրա սխրանքի հիշատակին: Քեռի Գրիշայի հարազատներն ու բարեկամները ասում են, որ հպարտանում են նրանով և միշտ պատմելու են երեխաներին ու թոռներին ծերունու սխրանքի մասին: Նրան Մոսկվայում դիմավորելու համար հատուկ Հայաստանից Մոսկվա է ժամանել նրա եղբոր որդին, որը համարում է, որ հորեղբայրը սխրանքը կատարել է Մեծ Հայրենականի տարիներին զոհված բոլոր զինվորների պատվին: «Կարծում եմ, հորեղբայր Գրիշան կատարեց իր սխրանքը ոչ միայն իմ պապի պատվին, այլ նաև բոլոր այն խորհրդային զինվորների, տարբեր ժողովրդների զավակների, որոնք կռվել են ու կերտել են այս Մեծ հաղթանակը»,-հայտարարեց նա: Մայիսի 9-ին քեռի Գրիշան կլինի Կարմիր հրապարակում, ներկա կգտնվի զորահանդեսին, ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |