Առաջին անգամ Իսրայելում Քնեսեթի խոսնակի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչելու կոչ է հնչել

Առաջին անգամ Իսրայելում Քնեսեթի խոսնակի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչելու կոչ է հնչել

PanARMENIAN.Net - Քնեսեթի մայիսի 12-ի նիստը կարող է պատմության մեջ մտնել. իր ելույթում խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել Իսրայելի ղեկավարությանը ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն առաջին անգամ է արվում խոսնակի մակարդակով:

Էդելշտեյնը հայերի զանգվածային սպանությունները, որոնց 100-րդ տարելիցը նշվեց ապրիլի 24-ին, անվանել է «նախորդ դարասկզբի ամենադրամատիկ և մռայլ իրադարձություններից մեկը»: Նշելով, որ մինչ օրս Իսրայելը ոչ միանշանակ մոտեցում ուներ այս ողբերգության հարցում դիվանագիտական և այլ պատճառներով, նա պահանջել է վերանայել պաշտոնական դիրքորոշումը, «քանի որ ոչ ոքի տրված չէ փոխել պատմությունը», գրում է IzRus.co.il-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ին Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի XV-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացը երկարաժամկետ գործընթաց է, պարտադիր չէ, որ այն ավարտվի ապրիլի 24-ին: «Մենք մտադիր ենք հզոր արշավ սկսել, այդ թվում մեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տարբեր քաղաքներում: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ դա որոշակի արդյունք կտա»,-ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էր Ցինկերը, Իսրայելի բնակչությունը հիմնականում աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ընթերցեք ավելին. Ալեքսանդր Ցինկեր. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---