Ազատ առևտրի գոտի Իրանի և Վիետնամի հետ. ԵՏՄ ու ՀՀ համար զարգացման նոր հեռանկարը

Ազատ առևտրի գոտի Իրանի և Վիետնամի հետ. ԵՏՄ ու ՀՀ համար զարգացման նոր հեռանկարը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, այսօր` մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը:

«Իրանը ցուցաբերել է նախաձեռնություն, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հույսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով Անդրեյ Սլեպնյով Հայաստանում են ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի այլ անդամ-նախարարներ: Ինչպես ասուլիսի ժամանակ հայտնլ է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը, այցի նպատակն է ՀՀ պետական մարմինների ու գործարարների հետ քննարկել մաքսային օրենսգրքի, ինչպես նաև արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հայ հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ի և Վիետնամի Սոցիալական Հանրապետության միջև կնքվելիք ազատ առևտրի մասին համաձայնագրի մանրամասները:

Նրա խոսքերով՝ Վիետնամի հետ ազատ առևտրի պայմանագիրն առաջինն է, որը ԵՏՄ-ն պատրաստվում է ստորագրել երրորդ երկրի հետ:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի անդամ Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ ԵՏՄ երկրների նախագահներն արդեն քննարկել են Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մասին հարցը: Ներկա պահին ավարտվում են համաձայնագրի հետ կապված ներպետական գործընթացները, և հույս ունեն, որ այն առաջիկայում կստորագրվի:

Ըստ նրա՝ համաձայնագիրը ներառում է թե՛ գյուղատնտեսության, թե՛ արդյունաբերության ոլորտները: Ա. Սլեպնովի խոսքով՝ ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև կնքվելիք համաձայնագիրը կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար:

«Իհարկե, այսօր Հայաստանի ու Վիետնամի միջև զրոյական է տնտեսական համագործակցությունը, բայց Վիետնամը մեծ երկիր է և կարող է Հայաստանի համար ծառայել որպես մուտք՝ դեպի ասիական շուկաներ»,- ասել է Ա.Սլեպնյովը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է քննարկվի Հայաստանի խորհրդարանում:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---