Թուրք հաքերները կոտրել են Գերմանիայի կառավարական կայքերը` բողոքելով Ցեղասպանության ճանաչման դեմ

Թուրք հաքերները կոտրել են Գերմանիայի կառավարական կայքերը` բողոքելով Ցեղասպանության ճանաչման դեմ

PanARMENIAN.Net - «Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպությունն այս անգամ թիրախ է ընտրել Գերմանիայի կայքերը, տեղեկացնում է Haber 7 կայքը: Թուրքական խմբավորումը մոտ 300 կառավարական կայք է կոտրել: Պատճառը, ինչպես ներկայացնում են կառույցի անդամները, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հայտնում է Tert.am-ը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձավ այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 24-ի ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի արած հայտարարությունները։

«Մեր հարձակումներն ուղղված են այսպես կոչված՝ ցեղասպանության կոմեդիան ընդունող երկրների դեմ: Հայաստանի և Ավստրիայի պետական կայքերը կոտրելով՝ մենք ցույց տվեցինք, որ մեր խոսքի տերն ենք: Սրանից հետո էլ, քանի դեռ մենք ողջ ենք, մեր արձագանքը տեսնելու եք»,-ասել են հաքերային թիմի անդամներն ու մեջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը:

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ գումարվեց, որի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցը: Հարցի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հունիս:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ: Դավութօղլուն խոսքն ուղղել է Գերմանիայի խորհրդարանին. «Նրանք, ովքեր փորձում են Հայոց ցեղասպանության պնդումների միջոցով մեզ պատմության դասեր տալ, մենք ասում ենք, որ մենք Անատոլիայի ժողովուրդների, այդ թվում` հայերի հետ 1.000 տարի միասին ապրել ենք: Մենք լավ գիտենք, թե նրանց հետ ինչպես ենք խոսելու ու պատմությունը քննարկելու: Բոլոր երրորդ կողմերին, անկախ նրանից, թե ովքեր են, կոչ ենք անում ստվեր չգցել: Մենք լավ գիտենք` ում հետ որտեղ և ինչպես ենք խոսելու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---