ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով մայիսի 24-25-ը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Առաջիկա այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում: Մամեդյարովին կընդունի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Նարիշկինը և ՌԴ կառավարության փոխնախագահ Ռոգոզինը:

Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ավազանում: Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք իրավահավասարության, միմյնաց շահերը հարգելու և բարիդրացիության սկզբունքների վրա: Հիմնարար փաստաթուղթը, որը որոշում է մեր երկրների գործակցության սկզբունքներն ու առաջնայնությունները, ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության միջև 1997 թ. հուլիսի 3-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրն է: Պայմանագրի դրույթները հետագա զարգացում ստացան 2008 թ. հուլիսի 3-ի ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում:

Բանակցությունների շրջանակում մայիսի 25-ին կողմերը կքննարկեն երկկողմ գործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային խնդիրների, այդ թվում ղարաբաղյան կարգավորման ընթացքը: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»:

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կմեկնի Ռուսաստան մայիսի 24-ին:

Մամեդյարովը նշել է, որ այցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ քննարկելու են նաև ղարաբաղյան կարգավորումը. «Բացի այդ հանդիպումներ կլինեն Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և այլ պաշտոնյաների հետ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---