ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծմանը

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծմանը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:

«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է վերանայել ԵՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև առևրի գործող սակագնային ազատականացման պայմանները` Համաձայնագրի ցանկում ընդգրկված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման կամ զրոյացման միջոցով: Ընդ որում կողմերը կպահպանեն սակագնային պաշտպանությունը մի շարք զգայուն ապրանքների համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայնագրի նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել մայիսի 21-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վիետնամի հետ համաձայնագիրը ստորագրվելու է մայիսի 29-ին: «Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրը` Վիետնամի հետ: Կցանկանայի նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում փոխշահավետ պայմաններ սահմանվեցին ապրանքային շուկա դուրս գալու վերաբերյալ, որոշվեցին փոխգործակցության պարամետրերն առևտրային ծառայությունների մասով»,-հայտարարել էր Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը, հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը:

«Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասել է նա:

Սլեպնյովը նշեց նաև, որ Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»:

ԵՏՄ արտաքին գործակցության առումով Սլեպնյովը նշեց, որ բանակցություններ են ընթանում առևտրի ազատ գոտիների տսեղծման մասին Եգիպտոսի, Իսրայելի հետ, ինչն, անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա ԵՏՄ բոլոր անդամ երկրների, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացման վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---