ՃՏՊ-ներում մահացության ցուցանիշով ամենավատ վիճակը Եվրոպայում Ռուսաստանում է և Հայաստանում

ՃՏՊ-ներում մահացության ցուցանիշով ամենավատ վիճակը Եվրոպայում Ռուսաստանում է և Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Հայաստանը յուրօրինակ հակառեկորդ են սահմանել Եվրոպայում ճանապարհներին մահացու ելքով պատահարների թվով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերի կենտրոնի տվյալները:

Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 53 տոկոսը վարորդներ են, 33 տոկոսը` հետիոտներ, հաջորդում են մոտոցիկլավարների մահվան դեպքերը: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն ալկոհոլի օգտագործումն է ղեկի մոտ, արագության գերազանցումը, անվտանգության գոտու անտեսումը, և մոտոցիկլի կամ հեծանիվի սաղավարտից չօգտվելը: Երկրի ճանապարհներին զոհվում է մոտ 26 հազար մարդ:

Հայաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 54 տոկոսը ավտոմոբիլիստներն են, 44 տոկոսը` հետիոտները: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն անվտանգության գոտու անտեսումն է, ալկոհոլի կիրառումը և երրորդը` արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով, Հայաստանի ճանապարհներին զոհվում է մոտ 550 մարդ:

Պաշտոնական տվյալներն այլ են` ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2014-ին տեղի է ունեցել ավելի քան 3100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մոտ 4,5 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:

Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 15,1 մահ, Ադրբեջանում` 13.1 մահ:

Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Իսկ ամենաբարվոք վիճակը Իսլանդիայում և Շվեդիայում է (2,8 և 3 մահ 100 հազար բնակչության հաշվով): Ամեն տարի ճանապարհներն զոհվում է ավելի քան 1,2 մլն մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---